Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նա երեք շաբաթ բուժում էր ստանում թոքային վարակի և լեղապարկի հիվանդության դեմ:
94-ամյա Մանդելայի բուժումը կշարունակվի տանը՝ Յոհաննեսբուրգում:
Նելսոն Մանդելան ՀԱՀ առաջին սևամորթ նախագահն էր, և շատերը նրան «ազգի հայր» են համարում: Նրա առողջական վիճակն արդեն մի քանի տարի է՝ անհանգստացնում է հասարակությանը:









































