Նոյեմբերի 3-11-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կկայանա աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը:
Մրցաշարին կմասնակցեն շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը, ռուս շախմատիստներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, հունգարացի Պետր Լեկոն և չինացի Դին Լիժենը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 դոլար:









































