Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերթական անգամ հայտարարել է, որ Իկեր Կասիլյասին թիմի հիմնական դարպասապահ է համարում:
Իտալացի մասնագետը վստահ է, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահի ապագան մշտապես կապված կլինի «արքայական ակումբ»-ի հետ:
«Դարպասապահների հարցը փակված է: Կարծում եմ` Կասիլյասի ապագան կապված է միայն մեր ակումբի հետ: Նա «Ռեալ»-ի պատմության մասն է կազմում և երբ ավարտի կարիերան, կդասվի Սանչիսի, Իերոյի, Ամանսիայի և Խենտոյի շարքին»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:







































