Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը 2013/14 թվականների մրցաշրջանում իր ելույթների համար ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այն հանձնել է «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը:
«Շնորհակալություն եմ հայտնում «Լիվերպուլ»-ի բոլոր խաղընկերներիս: Բայց հատկապես շնորհակալ եմ Քենի Դալգլիշին, ով նպաստեց «Լիվերպուլ» տեղափոխությանս, ինձ հիանալի ֆուտբոլիստ դարձրեց: Աջակցության համար շնորհակալ եմ նաև կնոջս և երեխաներիս»,- ասել է հարձակվողը:
Հիշեցնենք` Սուարեսը ստացել է պատվավոր մրցանակը` «Լիվերպուլ»-ում իր ելույթների համար` 31 գոլ` 33 հանդիպումներում:










































