«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է «Սանդերլենդ»-ից կրած պարտությունը:
«Ամեն տարի «Սանդերլենդ»-ի դեմ խաղին նույն պատմությունն է կրկնվում: Չնայած անցած տարի մենք այստեղ պարտություն կրեցինք, բայց դարձանք Անգլիայի Պրեմիեր Լիգայի հաղթող: Առաջին խաղակեսում մենք հինգ-վեց հնարավորություն կորցրինք. պիտի հաղթեինք»,- բրիտանական մամուլը փոխանցում է Մանչինիի խոսքերը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտված խաղում «Սիթի»-ն պարտվեց 1:0 հաշվով:








































