Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ, որոնցից էր նաև «Սանդերլենդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը:
Առավելության հասան տանտերերը՝ «Սանդերլենդ»-ի ֆուտբոլիստները, որոնց հաջողվեց խաղի 53-րդ րոպեին խփել հանդիպման միակ ու հաղթական գնդակը:
Գոլը հեղինակեց Ադամ Ջոնսոնը:





































