Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իսպանացի դարպասապահ Դե Խեային:
Դե Խեայի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.: Անգլիական ակումբի ներկայացուցիչները ցանկանում են արագացնել բանակցությունների ընթացքը, քանի որ Դե Խեայի նկատմամբ հետաքրքրությունը տրանսֆերային շուկայում աստիճանաբար մեծանում է:
Մասնավորապես՝ Դե Խեայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը:









































