Անգլիական «Լիվերպուլ»-ի 18-ամյա ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը հայտարարել է, որ վերջնական որոշում է կայացրել. հանդես է գալու Անգլիայի հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստը երկու երկրի քաղաքացիություն ունի՝ Անգլիայի ու Ջամայկայի: Վերջին վեց տարիներին ապրում է Լոնդոնում, սակայն նրա ծնողները բնիկ ջամայկացի են:
«Ես Ջամայկայի արմատներ ունեմ և անցկացրել եմ իմ կյանքի մեծ մասն այնտեղ: Ուզում եմ ասել, որ ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրում՝ ասելով. «Ընտրի´ր Ջամայկայի հավաքականը»:
Ես պարզապես չեմ կարող չընդունել Անգլիայի հավաքականի առաջարկը, քանի որ մեծացել եմ այս ֆուտբոլի համակարգով ու սկսել եմ պրոֆեսիոնալ կարիերաս հենց այստեղ:
Հիմա ես հարյուր տոկոս համոզված եմ, որ իմ միջազգային կարիերան անելու եմ Անգլիայի հավաքականի կազմում»,- The Guardian-ը փոխանցում է Ստերլինգի խոսքերը:










































