Ըստ հոլանդացի ֆուտբոլիստ Կլարեն Զեդորֆի, որը նախկինում հանդես է եկել «Միլան»-ի կազմում՝ Ստեֆան Էլ Շարավիին հարձակման գծում փորձառու ֆուտբոլիստ է հարկավոր՝ աշխատանքը բաժանելու համար:
«Էլ Շարավին հիմա չպիտի դառնա «Միլան»-ի առաջատարը, այլապես կարժանանա Պատոյի ճակատագրին»,- ասել է Զեդորֆը:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը վերջին շրջանում այդքան էլ լավ ելույթ չի ունենում: Խնդիրը ղեկավարության նոր համակարգն է, որի միջոցով նորովի է կառուցվելու իտալական ակումբը:




































