Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է գնել հոլանդացի կիսապաշտպան Նայջլ դե Յոնգի տրանսֆերը:
Հունվարին «կարմիր սատանաներ»-ը կսկսեն բանակցությունները «Միլան»-ի հետ: Դե Յոնգի պայմանագրի ժամկետը «Միլան»-ի հետ ավարտվում է 2015 թվականի ամռանը: Եթե իտալական ակումբը հրաժարվի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա դե Յոնգը ամռանը «Յունայթեդ» կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Նշենք, որ այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիտը «Միլան»-ի կազմում անցկացրել է 6 հանդիպում` դառնալով մեկ գոլի հեղինակ:











































