«Ֆլամենգո»-ն պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ դադարեցրել է «Միլան»-ի հետ բանակցությունները հարձակվող Ռոբինյոյի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ: Ակումբի մամլո ծառայության հայտարարությունում նշվում է, որ նման որոշման պատճառը ֆինանսական տարաձայնություններն են: Վերջնական որոշում է կայացվել «Ֆլամենգո»-ի գործադիր խորհրդի և իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ վերջինս Բրազիլիա էր ժամանել Ռոբինյոյի և Ալեշանդրե Պատոյի վերաբերյալ բանակցություններ վարելու:
Հավելենք, որ Ռոբինյոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Սանթոս»-ը:








































