Նարիմանովի շրջանային դատարանում ավարտվել է դատավարությունը քրեական գործով, որը հարուցվել էր հեռուստահաղորդավար Իլհամ Միրզոևի նկատմամբ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Պետական մեղադրողը նրա համար 5.5 տարվա ազատազրկում է պահանջել: Միրզոևն իր ելույթում խնդրել է դատարանին արդար լինել իր հանդեպ:
Համաձայն ընդունված վճռի՝ Միրզոևը դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման:









































