ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջոն Ուոլշը հանել է իր թեկնածությունը Մոնտանա նահանգում կայանալիք ընտրություններից՝ ռեֆերատ գրելիս գրագողության պատճառով: Այս մասին գրում է Roasbalt-ը:
Բանն այն է, որ 7 տարի առաջ՝ ռազմական մագիստրատուրայում սովորելու ժամանակ, Ուոլշն իր 14 էջանոց ռեֆերատից 8-ը պատճենել է ուրիշի աշխատանքից և հղում չի արել աղբյուրին: Նման հոդված գրելը մագիստրոսի աստիճան ստանալու պահանջներից մեկն էր:
Հոկտեմբերի 10-ին ստուգումներից հետո հայտարարվել է, որ քաղաքական գործչի աստիճանը հետ է կանչվել:









































