Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ստացել է Golden Foot-2014 մրցանակը: Այն հանձնվում է 28 տարեկանը լրացած ֆուտբոլիստներին` թիմում և անհատապես գրանցած մարզական հաջողությունների համար:
Մրցանակի հավակնորդներ էին նաև Թիերի Անրին, Մանուել Նոյերը, Անդրեա Պիրլոն, Ֆրանկ Ռիբերին, Քրիշտիանու Ռոնալդուն, Ուեյն Ռունին, Տիագո Սիլվան, Յայա Տուրեն, ինչպես նաև կանանց ֆուտբոլի ներկայացուցիչ Մարտա դա Սիլվան:
Մրցանակի առանձնահատկությունն այն է, որ այն նվաճողը իր ոտքի հետքն է թողնում Չեմպիոնների ծառուղում, որը գտնվում է Մոնակոյում, որտեղ է անցկացվում է մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:













































