Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան շատ ուրախ է, որ պաշտոնական հանդիպման շրջանակներում հանդես է եկել ազգային թիմի կազմում: Դարպասապահը նշել է, որ թիմի ավագ Իկեր Կասիլյասը հաջողություն է մաղթել իրեն:
«Շատ լավ էի ինձ զգում խաղադաշտում: Բացի այդ, մենք կարևորագույն հաղթանակ տարանք: Աստիճանաբար պետք է ավելի շատ վստահություն ձեռք բերեմ: Դա հեշտ խնդիր է, քանի որ թիմում ինձ աջակցում են:
Ինչ վերաբերում է Իսպանիայի հավաքականի հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու փաստին, ապա որոշումները մարզիչն է կայացնում: Իսկ Կասիլյասն ինձ հաջողություն մաղթեց»,- Marca-ն մեջբերում է Դե Խեայի խոսքերը:









































