Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը պատմել է իր թիմի առաջիկա նպատակների մասին:
«Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլում մենք հնարավորություն ենք ունենալու մրցակցել աշխարհի լավագույն ընտրանիների դեմ: Դա հավելյալ ճնշում չէ, այլ շատ ավելի ուժեղ ազդակ:
Ես հաճույք եմ ստանում հավաքականի հետ աշխատելուց, զգում եմ, որ հաջող եմ անում գործս: Եթե մենք չհաղթենք 2014-ին, կտխրենք: Բայց հիմա դեռ շուտ է խոսել այդ մասին:
Դեռ պետք չէ մոռանալ, որ մենք դուրս չենք եկել եզրափակիչ մրցաշար: Չնայած, իհարկե, ուզում ենք հաղթել մեր խմբում», – Լյովի խոսքերն է մեջբերում ԳՖՖ-ի պաշտոնական կայքը:







































