The Guardian-ը հրապարակել է աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը, որոնց մեջ է նաև Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը(90-րդ հորիզոնական):
Վարկածի համաձայն՝ աշխարհի լավագույն դարպասապահն Իկեր Կասիլյասն է, որն ընդհանուր հաշվարկով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Նրան հաջորդում են Ջանլուիջի Բուֆոնն ու Մանուել Նոյերը՝ 20-րդ և 29-րդ տեղերում համապատասխանաբար:
Նախկինում հաղորդել էինք, որ The Guardian-ի համաձայն՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է:







































