Լոնդոնի «Չելսի»-ի և Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հաղորդում է Goal.com-ը:
Մադրիդյան ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 32-ամյա չեխ դարպասապահին:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ատլետիկո»-ում հիանալի հանդիպումներ անցկացնելուց հետո Բելգիայի ազգային հավաքականի երիտասարդ դարպասապահ Տիբո Կուրտուան վերադարձավ «Չելսի» և դարձավ «ազնվականներ»-ի հիմնական դարպասապահը:




































