Ավստրալական «Սիդնեյ»-ի հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն ամփոփել է ավարտվող տարին:
«Սա ինձ համար անսովոր ու անմոռնալի տարի էր: Տարի էր, որում «Յուվենթուս»-ը վերադարձրեց երկրի չեմպիոնի կոչումը: Տարի էր, երբ ես լքեցի թիմը: Տարի էր, երբ նոր ակումբ ունեցա:
Ես երբեք չեմ մոռանա այս տարին ու միշտ շնորհակալ կլինեմ «Յուվենթուս»-ի երկրպագուներին նրա համար, ինչ նրանք ինձ նվիրեցին մայիսի 13-ին: Դա, հավանաբար, իմ կարիերայի ամենահուզիչ պահն էր. «Յուվենթուս»-ից հեռանում էի:
Շնորհակալ եմ նաև «Սիդնեյ»-ի երկրպագուներին: Մենք ամեն ինչ կանենք, որ դժվարին իրավիճակից դուրս գանք», — խաղացողի խոսքերն է մեջբերում նրա պաշտոնական կայքը:









































