Սերբիայի Ստարա Պազովա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը:
Միմյանց հետ մրցում էին Հայաստանի և Սերբիայի Մ-19 հավաքականները: Հանդիպման 45-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Նեմանյա Ռադոնիչը: Սերբերը հաղթեցին 1:0 հաշվով:
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կորցրեց խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները:









































