32-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժարվել է պայմանագիր ստորագրել «Լիվերպուլ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:
Բուժզննում անցնելուց առաջ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դարպասապահին առաջարկել է թեստեր անցնել: Պարբերականի տեղեկություններով` Վալդեսը բացասական պատասխան է տվել, և գործարքը ձախողվել է:
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակ ունի:




































