«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի խաղում Լեհաստանի հավաքականից պարտություն կրելուց հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ իր թիմը վատ խաղ չցուցադրեց:
«Ակնհայտ է, որ մենք հիասթափված ենք: Բայց տղաներին մեղադրելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Միակ թերությունն այն էր, որ առաջին խաղակեսում մենք անփույթ էինք վերաբերվում գոլային պահերին:
Երկրորդ խաղակեսում հիանալի էինք խաղում և գոլային հիանալի պահեր ստեղծում, բայց Լեհաստանի հավաքականը գրավեց մեր դարպասն առաջին իսկ հնարավորության դեպքում»,- Reuters-ը մեջբերում է Լյովի խոսքերը:






































