Համաձայն ոչ կոմերցիոն ProPublica ընկերության անցկացրած նոր հետազոտության՝ սևամորթ ամերիկացիները 21 անգամ ավելի հաճախ են դառնում ոստիկանների զոհը, քան նրանց սպիտակամորթ հասակակիցները:
ProPublica-ն ուսումնասիրել է 2010-2012 թթ. ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած ավելի քան հազար հրաձգություն, որոնք ողբերգական վախճան են ունեցել: Դրա հետ մեկտեղ, համաձայն արդյունքների, նման դեպքերի մեծ մասը բաժին է հասնում 15-19 տարեկան դեռահասներին:
Միսսուրիի պետական համալսարանի պրոֆեսոր Դևիդ Քլինգերը պարբերականին հաղորդել է, որ թվերը կարող են ճշգրիտ չլինել, քանի որ ՀԴԲ-ն պարտավոր չէ ամբողջական տվյալներ տրամադրել աշխատանքների իրականացման մասին, բայց, պրոֆեսորի խոսքերով, դժվար թե էական տարբերություններ լինեն թվերի մեջ:
Ընկերությունը նաև բերել է տղամարդկանց միջին վիճակագրական տարիքի վերաբերյալ տվյալներ: Աֆրոամերիկացիների համար միջին վիճակագրական տարիքը 30 է, իսկ սպիտակամորթներինը՝ 35:
Դեռահասների վրա կրակած ոստիկանների մեծ մասը սպիտակամորթներ են եղել, նրանց ընդամենը 10%-ն է սևամորթ:









































