Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին որակազրկել է առանց արտոնագրի մարզչական գործունեություն ծավալելու համար: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ռեալ»-ը կարող է բողոքարկել որոշումն առաջիկա 10 օրերի ընթացքում: Եթե այն մերժվի, մադրիդյան ակումբը կարող է դիմել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան:
«Ռեալ»-ը շարունակում է հայտարարել, որ երկրորդ թիմի գլխավոր մարզիչը Սերխիո Սանչեսն է, ով ունի համապատասխան արտոնագիր, իսկ Զիդանը նրա օգնականն է: Մեղադրող կողմը լուսանկարներ ու տեսանյութեր է ներկայացրել, որտեղ հակառակն է ապացուցվում:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկում այս հարցով բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլային մարզիչների միությունը (CENAFE)-ն:











































