Անցնող տարվա արդյունքներով` «Գահերի խաղը» ճանաչվել է տորենտ-թրեքերներից օգտվողների շարքում ամենամեծ ժողովրդականություն վայելող սերիալ: Այս մասին հաղորդվում է TorrentFreak կայքում:
Սերիալի միայն մեկ սերիայի ապօրինի ներբեռնումների քանակը անցնող տարում հասել է 4.28 միլիոնի: Ըստ այդմ՝ սերիալի առավելագույն հեռուստադիտողների քանակը կազմում է 4.2 մլն: Հենց այդքան մարդու է հեռուստաէկրանների առջև հավաքել սերիալի երկրորդ եթերաշրջանի վերջին սերիան, որը HBO հեռուստաալիքով ցուցադրվել է 2012-ի հունիսի 3-ին:
Սերիալը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում ավստրալացիների շրջանում: Դա պայմանավորված է նրանով, որ այդ տարածաշրջանում սերիալի յուրաքանչյուր սերիան եթեր է դուրս գալիս մեկ շաբաթ ուշ ԱՄՆ-ից:
Համացանցից ամենաշատ ներբեռնված սերիալների տասնյակը հետևյալ տեսքն ունի: Փակագծերում ներկայացված են ներբեռնումների քանակն ու հանդիսատեսի առավելագույն թիվը:
1. «Գահերի խաղը» (Game of Thrones` 4.28 մլն, 4.2 մլն)
2. «Դեքսթերի արդարադատությունը» (Dexter` 3.85 մլն, 2.75 մլն)
3. «Մեծ պայթյունի տեսությունը» (The Big Bang Theory` 3.2 մլն, 15.82 մլն)
4. «Ինչպե՞ս ես դիմավորեցի Ձեր մայրիկին» (How I Met Your Mother` 2.96 մլն, 10.14 մլն)
5. «Վատագույնը» (Breaking Bad` 2.58 մլն, 2.98 մլն)
6. «Քայլող հանգուցյալները» (The Walking Dead` 2.55 մլն, 10.87 մլն)
7. «Հայրենիք» (Homeland` 2.4 մլն, 2.36 մլն)
8. «Դոկտոր Հաուս» (House, M.D` 2,34 մլն, 9,78 մլն)
9. «Եզր» (Fringe` 2.28 մլն, 3.12 մլն)
10. «Հեղափոխություն» (Revolution` 2.13 մլն, 11.65 մլն)









































