Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտնել է, որ նման ակումբում հաջողությունները վկայում են ոչ միայն գլխավոր մարզչի լավ աշխատանքի մասին:
Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Զամերը հայտնել է, որ ակումբի բոլոր աշխատակիցները պետք է համապատասխան մակարդակ ցուցադրեն:
«Եվրոպական գրանդ համարվող ակումբում բոլորը պետք է իրենց հարց տան` իրենց աշխատանքով համապատասխանո՞ւմ են արդյոք տվյալ թիմի մակարդակին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք պետք է ամեն ինչ ճիշտ հունով տանենք: Իհարկե, շատ կարևոր է, թե ով է թիմի գլխավոր մարզիչը: Բայց նրան շրջապատող բոլոր աշխատակիցները պետք է բարձր մակարդակով աշխատեն»,- նշել է Զամերը:








































