«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը վստահ է, որ ապագայում հանդես է գալու եվրոպական որևէ ակումբում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հարկ է նշել, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի անունը ավելի շատ կապում են «Բարսելոնա»-ի հետ: Դա անհիմն չէ, եթե հաշվի առնենք, որ «Սանթոս»-ի գլխավոր մարզիչ Մուրիսի Ռամալյուն և ակումբի նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրա Ռիբեյրուն բազմիցս հայտարարել են, որ ֆուտբոլիստին հարմար է հենց կատալոնական ակումբի փիլիսոփայությունը:
«Ես երջանիկ եմ և հանգիստ եմ խաղում: Վայելում եմ կյանքը ընտանիքիս և ընկերներիս հետ: Միշտ երազել եմ հանդես գալ Եվրոպայում: Վստահ եմ, որ երազանքս կիրագործվի, չնայած չեմ պատկերացնում ինձ մեկ այլ թիմում»,- հայտարարել է Նեյմարը:










































