Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, թե որքան կարևոր դերակատարություն ունի թիմում Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն:
«Ես երջանկություն և պատիվ եմ ունեցել մարզել Պիրլոյին 3 տարիների ընթացքում: Մենք կիսել ենք ուրախաությունն ու տխրությունը: Իտալիայի հավաքականը գլխավորելուց հետո անընդհատ մտածում էի Պիրլոյին հրավիրելու մասին, քանի որ Անդրեան կարևորագույն ֆուտբոլիստ է:
Անգամ սեպտեմբերին, երբ նա վնասվածք ուներ, ես ցանկանում էի հրավիրել նրան, քանի որ տեսնում էի, թե որքան մեծ կարող է լինել նրա դերակատարությունը թե´ խաղադաշտում, թե´ հանդերձարանում»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:
Հիշեցնենք` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարում Իտալիայի հավաքականը հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի և Մալթայի ընտրանիների դեմ` հոկտեմբերի 10-ին և 13-ին համապատասխանաբար:










































