Մադրիդի «Ռեալ»-ի նախագահը պատրաստվում է հունվարի սկզբին հանդիպել ակումբի 4 ավագների հետ: Այդ մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Հանդիպմանը ներկա կլինեն Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Գոնսալո Իգուաինը և Մարսելո Ժունիորը:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարը ցանկանում է քննարկել թիմի անհաջողություններն ազգային առաջնությունում, ինչպես նաև խոսել «բլանկոսներ»-ի հանդերձարանում տիրող «միկրոկլիմայի» մասին:
Առայժմ հայտնի չէ` հանդիպմանը ներկա կլինի՞ արդյոք «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:








































