Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել 5 ֆուտբոլիստների ծառայություններից` Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություն ստանալու նպատակով:
CaughtOffside-ի տեղեկությունների համաձայն` պորտուգալացի մասնագետը պատրաստ է հրաժարվել Ռամիրեսի, Մոհամեդ Սալախի, Վիկտոր Մոսեսի, Ռայան Բերտրանդայի և Ջոն Օբի Միկելի ծառայություններից:
Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու համար իր թիմը նախ պետք է վաճառի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ, այնուհետև նոր գործարքներ իրականացնի:










































