Վերջերս Լոնդոնից Լոս Անջելես են բերել Hollywood Costume ցուցադրությունը: Բացումը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ հոկտեմբերի 1-ին: Իսկ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 8-ին, կինոակադեմիան այդ կապակցությամբ ընթրիք է կազմակերպել, որին հրավիրված են եղել Քեմերոն Դիասը, Հիլարի Սուոնկը և ուրիշները:
Ի դեպ, ընթրիքին մասնակցել է նաև Գվինեթ Փելթրոուն, որը, ինչպես հայտնի դարձավ օրերս, պատրաստվում է թողարկել հագուստի սեփական բրենդը: Հավանաբար դերասանուհին ոգեշնչման աղբյուր է փնտրում:
Իհարկե, ցուցադրության նմուշների հետ մրցակցելը բարդ է, սակայն այդ երեկո հայտնիների կրած զգեստները պակաս հետաքրքիր չէին:



















































