«Յուվենթուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն հայտարարել է, որ պատրաստվում է երկար ժամանակ մնալ ակումբում:
«Երբ դու տարբեր ճանապարհներով ես գնում, շատ կարևոր է ցույց տալ քո ուժերի մաքսիմումը: Այդպես եղավ «Պարմա»-ում: Բայց հիմա ես վերադարձել եմ «Յուվենթուս» ու ցանկանում եմ երկար մնալ այստեղ:
Չեմ շտապի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում, բայց «Յուվենթուս»-ը լավագույն ակումբն է, ու ես ուզում եմ այստեղ շատ երկար մնալ», – Ջովինկոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:






































