Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ փրկել են գրեթե 90 երեխայի, ովքեր մանկահասակների առևտրով զբաղվող ցանցի զոհեր են:
Վերջին մի քանի օրվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 350 հոգու, ովքեր կասկածվում են երեխաների առևտրի մեջ:
Այժմ տվյալների ցանցի միջոցով իշխանությունները փնտրում են այդ երեխաների ծնողներին:
Այդ տվյալների ցանցը ստեղծվել էր հատուկ երեխաների առևտրի դեմ պայքարի համար:









































