«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վախենում է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից հնարավոր գործողություններից:
The Daily Mirror-ը հաղորդում է, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները արդեն իսկ բանակցություններ են վարում Մադրիդի «Ռեալ»-ի սան հանդիսացող Խուան Մատայի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցով:
Բանն այն է, որ Ռոման Աբրամովիչը այս կերպ ապահովագրում է իրեն «Ռեալ»-ի կամ այլ ակումբի կողմից անակնկալ քայլերից:
Նշվում է, որ գալիք ամռանը «Ռեալ»-ը ամեն ինչ կանի, որ թիմ վերադարձնի սեփական սանին: Սակայն Ռոման Աբրամովիչին իրերի նման դասավորությունը ձեռնտու չէ:
Անկախ մինչև 2016 թվականը գործող պայմանագրից՝ «Չելսի»-ն Մատային առաջարկում է նոր պայմանագիր՝ մինչև 2018 թվականը՝ շաբաթական 100000 ֆունտ աշխատավարձով:
Բացի «Ռեալ»-ից խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն:








































