Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հարցազրույց է տվել գերմանական լրատվամիջոցներին և պատմել ակումբում իր աշխատանքի մասին:
««Բավարիա» տեղափոխությունս շատ արագ ստացվեց: Կարող եմ ասել, որ երջանիկ եմ այստեղ: Իմ ամենօրյա աշխատանքի մեջ է մտնում ամիսներ առաջ ակումբի աշխատանքները պլանավորելը:
«Բավարիա»-ն լավ արդյունքներ է գրանցում, և ինձնից պահանջվում է անել այնպես, որ ֆուտբոլիստները չկորցնեն կողմնորոշումը: Կարևոր է ակումբի ֆուտբոլիստներին վստահեցնել, որ երկրորդ տեղը վատ արդյունք է: Սակայն դա պետք է այնպես անել, որ նրանք չկորցնեն հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Հյոնեսի, Ռումենիգեի և Հայնկեսի նման մարդկանց հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, իսկ նրանց հետ ամենօրյա շփումը` մեծ պատիվ: Միշտ պետք է մտածենք «Բավարիա»-ի ապագայի մասին: Այս ակումբում չի կարելի ժամանակի հետ քայլել: Այստեղ պետք է ժամանակից առաջ ընկնել»,- ասել է Զամերը:










































