Այս տարի Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական Սուրբծննդյան մսուրքը վերջին տարիների ամենահամեստն է: Նման քայլի Վատիկանը դիմել է ՝ տնտեսական իրադրությունից ելնելով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Որոշ ժամանակ առաջ սկանդալ էր հասունացել, երբ հայտնի էր դարձել, որ 2009 թվականին Վատիկանը մսուրքի ստեղծման համար 750 հազար դոլար է ծախսել:
Այս տարի բոլոր ֆիգուրները զգալիորեն փոքր և համեստ են, իսկ հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ծախսերը սահմանափակվել են միայն նկարիչներին վարձատրելով: Ֆիգուրների պատրաստման համար վճարել է Իտալիայի հարավի աղքատ շրջաններից մեկը՝Բազիլիկատան: