Պիտեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմը դեկտեմբերի 21-23-ը հյուսիսամերիկյան վարձույթում հավաքել է 36.7 մլն դոլար` հաղորդում է Korrepomdent.net-ը:
«Հոբիթ»-ը Հյուսիսային Ամերիկայի ամենաեկամտաբեր ֆիլմերի ցուցակում առաջինն է: Այս տեսաժապավենը ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 149.9 մլն դոլար:
Երկրորդ տեղում է «Ջեկ Ռիչեր» ֆիլմը, գլխավոր դերակատար` Թոմ Կրուզ: Ֆիլմը «վաստակել է» 12 մլն դոլար:
Ստացված եկամտով` երրորդ տեղում «Սերը` չափահասորեն» ֆիլմն է: Չորրորդ տեղում «Երազների պահապանը» մուլտֆիլմն է` 5.9 մլն դոլար:
Առաջատարների հնգյակը եզրափակում է «Լինքոլն» ֆիլմը` ԱՄՆ 16-րդ նախագահի կյանքի մասին: Ֆիլմի եկամուտը 5.6 մլն է:










































