Հոնկոնգում անցկացվում է Asia Game Show միջազգային տոնավաճառը: Այս մասին հայտնում է MigNews-ը:
Տոնավաճառին առաջատար արտադրողները ներկայացնում են նոր էլեկտրոնային և տեսախաղերը:
Քառօրյա միջոցառմանը կմասնակցեն նաև խաղերի հայտնի հերոսները: Նշենք, որ տոնավաճառը կարևոր դեր է խաղում տեսախաղերի արդյունաբերության զարգացման գործում:
Տոնավաճառը մեկնարկել է ուրբաթ, կավարտվի երկուշաբթի:









































