«Мистецький храм» («Արվեստի տաճար») 5-րդ համաուկրաինական բարեգործական փառատոնի հաղթող է դարձել Ալչևսկ քաղաքի երգիչ, 11-ամյա Լևոն Պողոսովը: Նա 1+1 հեռուստաալիքի «Ձայն. երեխաներ» նախագծի մասնակիցն է՝ գրում է newsru.ua-ն և նշում, որ փառատոնին մասնակցում են տաղանդավոր ծնողազուրկ երեխաները:
Հաղորդվում է, որ այս տարի բարեգործական միջոցառմանը մասնակցել է 35 շնորհալի երեխա՝ Ուկրաինայի 14 մարզերից:









































