ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 10.39-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում` Խոյքաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 5մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է6-7 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Կապան և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։







































