Մադրիդի «Ատլետիկո»-ի թուրք կիսապաշտպան Էմրե Բելեզօղլուն ռասիստական արտահայտություններ անելու համար կարող է ազատազրկվել 2 տարով:
Միջադեպը տեղի է ունեցել անցած մրցաշրջանում, երբ Էմրեն հանդես էր գալիս Թուրքիայի առաջնությունում` «Ֆեներբախչե»-ի կազմում: «Տրաբզոնսպոր»-ի դեմ խաղում նա վիճաբանեց իվուարցի կիսապաշտպան Դիդյե Զոկորայի հետ, որից հետո ռասիստական արտահայտություններ արեց վերջինիս հասցեին:
Էմրեն որակազրկվեց 2 խաղով, սակայն «Տրաբզոնսպոր»-ի ղեկավարությունը դժգոհ է մնացել կարգապահական կոմիտեի որոշումից, և համապատասխան մարմինների ուշադրություը հրավիրում են այն բանի վրա, որ Էմրեն իր մարզական կարիերայում մրցակցի հասցեին ռասիստական արտահայտություններ է անում արդեն 4-րդ անգամ:
Այսպիսով` Բելեզօղլուն կարող է ազատազրկվել 2 տարով:






































