«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարեց, որ ակումբը կգործադրի բոլոր ջանքերը բրազիլացի հարձակվողներ Ռոբինյոյին ու Ալեշանդրե Պատոյին թիմում պահելու համար:
« Կգործադրենք բոլոր ջանքերը, որ Պատոն ու Ռոբինյոն մնան մեր թիմում: Միաժամանակ հասկանում եմ, որ նրանք ցանկանում են հայրենիք վերադառնալ»:
Հիշեցնենք, որ Ռոբինյոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Սանթոս»-ը, որն արդեն պաշտոնական առաջարկ է արել «ռոսսոներիներ»-ին: Պատոն կարող է հայտնվել «Կորինտիանս»-ում:









































