ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարել է սենատոր Ջոն Քերիի առաջադրումը հիանալի ընտրություն պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար՝ հաղորդում է Ria Novoasti-ին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ պաշտոնապես ներկայացրել է Սենատի միջազգային կոմիտեի ղեկավարին որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու:
«Այսօր ես խոսել եմ Ջոն Քերիի հետ և շնորհավորել պետքարտուղարի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ: Ես նաև զրուցել եմ նախագահ Օբամայի հետ և ասել, որ նա հիանալի ընտրություն է կատարել: Ես հույս ունեմ, որ Սենատը հավանության կարժանացնի ընտրությունը: Ես Ջոնին երկար տարիներ ճանաչելու պատիվ ունեմ և նրան կարող եմ անվանել ընկեր, ու գործընկեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ Քերին հսկայական կապեր, փորձ և դժվարին իրավիճակներում խնդիրները լուծելու կարողություն ունի: Մասնավորապես, հենց Քերին է օգնել իրեն և նախագահ Օբամային ավարտել պատերազմը Իրաքում, վերահսկողություն ապահովել Մերձավոր Արևելքում, Պակիստանին օգնություն հատկացնելու համար օրինագիծ մշակել:
«Այժմ նա սերտորեն աշխատում ինձ հետ, նաև իմ թիմի հետ, որպեսզի դաս քաղենք Բենղազիում տեղի ունեցած աղետից, ավելի լավ պաշտպանենք մեր մարդկանց և մեր դիվանագիտական առաքելությունները: Մեզ անհրաժեշտ է Ջոն Քերիի խելքն ու տաղանդը պետդեպարտամենտի և միջազգային զարգացման գործակալությունը ղեկավարելու համար»,- նշել է պետքարտուղաարը:








































