«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ըստ «Գազպրոմ»-ի նախագահ, ԱՊՀ առաջնություն կազմակերպելու գաղափրի հեղինակ Ալեքսեյ Միլլերի՝ ԱՊՀ պետությունների առաջնությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:
«Այսօր այդ հարցով շատ հավակնոտ մարդիկ են զբաղվում: Եկեք պարզապես համբերատար լինենք»,- ասել է Միլլերը:
Նախկինում տեղեկացրել ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել այս առաջնությանը:







































