Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կշարունակի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Լեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կմիանա անգլիական ակումբին գալիք տարվա ամռանը: Պայմանագիրը 5 տարվա ժամկետ կունենա: Գործարքի արժեքը կկազմի 12-14 մլն ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 29 խաղ է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում և բոլոր մրցաշարերում 16 գոլի հեղինակ դարձել:









































