Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, ով դարձել է աղքատության դեմ ավանդական խաղի կազմակերպիչներից մեկը, նշել է, որ բրազիլացիները լավ են վերաբերվում Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին:
«Ճիշտ է, նա հուսախաբ արեց մեզ` 1998 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում, սակայն Զիդանին սիրում են Բրազիլիայում: Մարդիկ հիանում են այս ֆուտբոլիստով»,- ասել է Ռոնալդոն:
Հիշեցնենք` Ռոնալդոյի ընկերները 3:2 հաշվով առավելության են հասել Զիդանի ընկերների նկատմամբ` աղքատության դեմ խաղում:






































