Daily Maily-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Սքոուլզը նախատեսում է ավարտել ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Անգլիացին արդեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան` 2010/11 թվականների մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նախորդ տարի խաղադաշտ է վերադարձել` Ալեքս Ֆերգյուսոնի խնդրանքով:
Հավանական է նաև, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր կարիերան կավարտի նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վետերան Ռայան Գիգզը:









































