Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին դեռ հավատում է վարկաբեկված հարձակվողի տաղանդին:
«Երբ մարդը սխալվում է, պատասխանատվության է ենթարկվում: Մարիոն կրեց այդ պատասխանատվությունը: Նորմալ երևույթ է:
Նա առաջին հերթին պետք է հարգի իրեն, հետո՝ ինձ: Ամեն դեպքում Մարիոն պիտի ստանա երկրորդ հնարավորությունը, և այդ հնարավորությունը ես տալիս եմ նրան»,- Sky Sports-ը փոխանցում է Մանչինիի խոսքերը:









































