Ալիշեր Ուսմանովը՝ Ռուսաստանի ամենախոշոր գործարարներից մեկը, հայտարարել է, որ կցանկանար մեծացնել իր՝ Լոնդոնի «Արսենալ»-ի բաժնեմասը: Նշենք, որ այս պահին Ուսմանովի տրամադրության տակ է թիմի 29 տոկոս բաժնեմասը:
«Կցանկանայի գնել «Արսենալ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, քանի որ ուզում եմ օգնել թիմին: Սա իմ երազանքն է: Չեմ ուզում խառնվել գլխավոր տնօրենի գործին, սակայն ցանկանում եմ օգնել: Գուցե մի օր արթնանամ, ու «Արսենալ»-ի վերահսկիչ փաթեթն իմը լինի»,- ասել է Ուսմանովը:










































