ԱՄՆ-ի բորսայում եգիպտացորենի գները նվազել են՝ հասնելով վերջին 5 ամսվա պատմական նվազագույն նշագծին: Ներդրողները հուսով են 2013թ. եգիպտացորենի լավ բերք ստանալ` գրում է The Financial Times-ը:
Չիկագոյի առևտրային բորսայում դեկտեմբերի 20-ին եգիպտացորենի մարտյան պայմանագրի արժեքը նվազել է` հասնելով մինչև 6.875 դոլարի 1 բուշելի դիմաց (270.67 դոլար` 1 տոննայի դիմաց):
Օգոստոսին Չիկագոյի առևտրային բորսայում եգիպտացորենն արժեր 8.4375 դոլար՝ 1 բուշելի դիմաց (332.18 դոլար՝ 1 տոննայի դիմաց)՝ արժեքի ռեկորդային շրջանում:
Փորձագետների գնահատականներով՝ 2013թ. եգիպտացորենի ցանքատարածությունները կգերազանցեն 2011թ. ցուցանիշը, երբ եգիպտացորեն էր ցանվել 96.4 մլն ակրի վրա:
2013թ. եգիպտացորենի համար կհատկացվի մինչև 99 մլն ակր: Սակայն եգիպտացորենի համաշխարհային պահուստները աննշան են, եգիպտացորենի բերքատվությունը նվազում է մշտական երաշտի հետևանքով:
Դրա հետ կապված՝ եգիպտացորենի գնանկումը կարող է կրել ժամանակավոր բնույթ:









































